Լեհաստանի նախագահն ԱՄՆ-ին կոչ է արել միջուկային մարտագլխիկներ տեղափոխել լեհական տարածք

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ԱՄՆ-ին կոչ է արել միջուկային զենք փոխանցել Վարշավա՝ որպես ռուսական հնարավոր «ագրեսիայի զսպող միջոց»։
Դուդան նշել է, որ նման քայլը տրամաբանական է ՆԱՏՕ-ի սահմանների ընդլայնման լույսի ներքո։
Նա նաէը վկայակոչել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ Բելառուսին միջուկային զենք փոխանցելու մասին՝ որպես անվտանգության համաձայնագրի մաս:
«Ռուսաստանը նույնիսկ չվարանեց, երբ իր միջուկային զենքը վերաբաշխեց Բելառուսում: <...> 1999 թվականին ՆԱՏՕ-ի սահմանները շարժվեցին դեպի արևելք, ուստի 26 տարի անց դաշինքի ենթակառուցվածքները նույնպես պետք է շարժվեն դեպի արևելք [Լեհաստան]: Ինձ համար դա ակնհայտ է»,- ասել է Դուդան «Financial Times-ին» տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ «ՆԱՏՕ-ն որպես ամբողջություն ավելի անվտանգ կլիներ, եթե միջուկային զենքը Լեհաստանի տարածքում լիներ»։
Այս առումով նա հույս ունի վերակենդանացնել միջուկային զենքի փոխանակման նախագիծը, որը նա ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին 2022 թվականին։