Ոստիկանական «բեսպրեդելը» շարունակվում է

Ոստիկանական «բեսպրեդելը» շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է, որի ենթակաների ոտնձգություններն ընդդիմադիրների դեմ շարունակվում են: 

Խուլիգան ոստիկանը

Գյումրեցի ընդդիմադիր ակտիվիստ Կարապետ Պողոսյանը պնդում է, թե ոստիկանության աշխատակիցն իր նկատմամբ բռնություն է կիրառել։ Վերջինիս, ըստ Պողոսյանի, հանդիպել է Գյումրիի խանութներից մեկում, առանց վիճաբանելու զրուցելուց հետո հորդորել է իրենից հեռու մնալ։ Անակնկալի է եկել, երբ խանութից դուրս գալու պահին ոստիկանության աշխատակիցը հայհոյելով մոտեցել է իրեն ու հարվածել:

Ակնհայտ է, որ Պողոսյանը թիրախավորվել է իր ընդդիմադիր գործունեության համար: 

Սելը ճռալու փոխարեն՝ սելվորն է ճռում 

Ժողովրդական այս խոսքը միանգամայն տեղին է այս իրավիճակի համար:
Քննչական կոմիտեում այս դեպքի հետ կապված վարույթ են հարուցել, բայց ոչ թե Կարապետ Պողոսյանի, այլ ոստիկան Արտակ Պողոսյանի դիմումի հիման վրա։ Ոստիկանն էլ պնդում է, թե Պողոսյանն է իր նկատմամբ բռնություն կիրառել։ 
Այս կերպ, իրավապահ մարմինները ցանկանում են փակել ընդդիմադիր ակտիվիստի բերանը:

Վահրամ Բագրատյան