Ես պատրաստ եմ դրոշը տնկել նրա գլխին.Նաիրա Զոհրաբյանը՝ Հակոբ Ասլանյանին

Ես պատրաստ եմ դրոշը տնկել նրա գլխին.Նաիրա Զոհրաբյանը՝ Հակոբ Ասլանյանին

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի՝ Արցախի դրոշի վերաբերյալ հայտարարություններին.

«Էս մարդը, ով պարզվեց, պատգամավոր է, առաջարկել է Արցախի դրոշը դնել իր գլխին։
Անկեղծ, չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այս մարդու ռացիոնալ առաջարկը դարձել սարկազմի ու զվարճանքի թեմա։

Հարգելի հայրենակից, ես պատրաստ եմ Արցախի դրոշը տեղադրել ձեր գլխին՝ ձեր նախընտրած հատվածում։

Իլոն Մասկի վերջին տեսությունը՝ բանականությունը, հիշողությունները, էմոցիաները ռոբոտների մեջ տեղադրելով՝ դրանք պահպանելը գուցեեւ օգնի զարթնեցնել գենետիկ հիշողություն հայրենիքի, Արցախի, հազարավոր զոհերի ու Արցախի գլխին կախված նոր ցեղասպանության մասին։

Վստահ չեմ իհարկե, որ էս դեպքում Իլոն Մասկի գաղափարը կաշխատի, բայց ես պատրաստ եմ փորձել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակոբ Ասլանյանը մեղադրել էր ընդդիմությանը՝ ԱԺ ամբիոնում Արցախի դրոշը դնելու համար.

«Դե խորհրդանիշ է, բերեք գլխիս տնկեք, խորհրդանիշը խորհրդանիշների տեղում են տնկում, ոչ թե ամեն տեղ, որտեղ հասնում է»,-ասել էր ՔՊ-ական պատգամավորը: