Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են Hyundai Elantra-ն ու Ford Focus-ը. վիրավորներ կան

Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են Hyundai Elantra-ն ու Ford Focus-ը. վիրավորներ կան

Այսօր՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:30-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա - Չարենց փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Սանասար Ղարիբյանի վարած Ford Focus մակնիշի և 38-ամյա Սամսոն Պողոսյանի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։ Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Հրանտ Ստեփանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։