ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը ադրբեջանցի դեսպանին հրավիրել է Արդարադատության դատարան

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին թվիթերյան իր էջում գրել է․
«Պարոն դեսպան, հրավիրում եմ Ձեզ այցելել Արդարադատության միջազգային դատարան, որը գտնվում է Հաագայում՝ Ձեր նստավայրին բավականին մոտ», – գրել է նա՝ պատասխանելով Մուստաֆաևի՝ Հայաստանի և Ֆրանսիայի վերաբերյալ գրառմանը։