Աշխարհի չեմպիոն հռչակված և մեդալներ նվաճած հայ հրաձիգները վերադարձել են հայրենիք

Աշխարհի չեմպիոն հռչակված և մեդալներ նվաճած հայ հրաձիգները վերադարձել են հայրենիք

Հրաձգության Հայաստանի հավաքականը վերադարձել է Ֆրանսիայի Շատորու քաղաքից, որտեղ օգոստոսի 1-9-ը մասնակցել էր աշխարհի առաջնությանը և նվաճել 4 մեդալ:

Հիշեցնենք՝ մեծահասակների պայքարում Լիլիթ Մկրտչյանը (10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց) և Արուսյակ Գրիգորյանը (խառը վազք 10մ, 20+20 կրակոց) դարձել էին բրոնզե մեդալակիր։

Վազող թիրախ, խառը վազք 10մ, 20+20 կրակոց մրցաձևում Գոռ Խաչատրյանը դարձել էր աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, իսկ Գոհար Հարությունյանը նվաճել էր բրոնզե մեդալ (10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց)։

ԱԱ-ի մեծահասակների և երիտասարդների պայքարին Հայաստանը մասնակցել էր 3-ական մարզիկով։