Արցախը զրկվեց նաև ինտերնետից

Արցախը զրկվեց նաև ինտերնետից

Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Արցախն այս պահին զրկված է ինտերնետ կապից։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի մամուլի խոսնակ Զոյա Բարսեղյանի խոսքով՝ ըստ ամենայնի, "հեռուստակամուրջը դիտելուց հետո, ադրբեջանցիները այնպես են արել, որ Արցախում խափանվի ինտերնետ հասանելիությունը"։

Նշենք, որ այսօր ժամը 13:00-ին մեկնարկել էր Հայաստան-Արցախ տեսակամուրջը, որի ընթացքում հայաստանյան և միջազգային մի շարք լրատվամիջոցներ հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու Արցախի իշխանություններին և ներկայացնելու՝ հայկական երկրորդ պետությունում տիրող վիճակը։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն էլ MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ իրենք «sms» են ստացել, որ մալուխները կտրման պատճառով կապն ընդհատվել է։

Արդյո՞ք թշնամին կարող է կտրած լինել մալուխները. Գալստյանը չբացառեց, բայց և այնպես, նշեց նաև, որ ձմռան ընթացքում եղել են դեպքեր, երբ մալուխները կտրվել են՝ եղանակային պայմաններից ելնելով։

 

Նարե Գնունի