Այդ անձը որևէ կերպ չի մասնակցել որոշումների կայացմանը․ Տոնոյանը՝ «Պատրոն Դավոյի» մասին

Դավիթ Տոնոյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց, որ Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավոն) չի եղել իր խորհրդականը, ինչպես ժամանակին հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը։

«Ինքը եղել է այն անձը, որը հնարավորություն ուներ մատակարարումներ իրականացնել՝ ՀՀ-ում մատակարարումները զմռսված լինելու պայմաններում։ Այդ անձը, որի անունն այդքան շահարկվում է, որևէ ձևով չի մասնակցել որոշումների կայացմանը և ներկա չի եղել քննարկումներին»,- վստահեցրեց Տոնոյանը։

Նա նկատեց՝  3 ամիսը մեկ կրկնում է, թե ինչ հարաբերությունների մեջ է եղել Դավիթ Գալստյանի հետ։

«Կարծում եմ՝ այստեղ պետք չի դրան անդրադառնալ, բայց ես նորից կրկնում եմ, որ այն հպարտությունը, որով մենք նշում ենք 600 միլիարդի զենքի վերաբերյալ, մի ստվար մասը եկել է Հայաստան այդ անձի կողմից։ Խնդրում եմ հաշվի առնել, որ պատերազմի սկսվելու ժամանակ չէ, որ մեր մատակարարման ուղիները եղել են զմռսված, բավական մեծ դժվարություններ եղել են նաև պատերազմական գործողություններին նախորդող շրջանում»,- ասաց Դավիթ Տոնոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։