Անջելինա Ջոլիի որդիները մասնակցել են նրա «Առանց արյան» ֆիլմի նկարահանումներին

Անջելինա Ջոլիի որդիները մասնակցել են նրա «Առանց արյան» ֆիլմի նկարահանումներին

Անջելինա Ջոլիի որդիները՝ Փաքսը և Մեդոքսը մասնակցում են «Առանց արյան» ֆիլմի նկարահանումներին, որի վրա նա աշխատում է որպես ռեժիսոր։ Անջելինա Ջոլին People-ին պատմել է որդիների հետ համագործակցության մասին և ասել, որ շատ հպարտ է նրանցով։

«Մենք լավ ենք աշխատում միասին: Երբ անձնակազմն իր լավագույն մարզավիճակում է, դա նաև մեծ ընտանիքի է նման: Ուստի ամեն ինչ շատ բնական էր», - լրագրողներին ասել է նա։

Պաքսը և Մեդոքսը նկարահանման հրապարակում հանդես են գալիս որպես ռեժիսորի օգնականներ: Հետաքրքիրն այն է, որ սա առաջին ֆիլմը չէ, որում մասնակցում են դերասանուհու երեխաները. նրանք նրա հետ աշխատել են նաև First They Killed My Father ֆիլմի վրա։