Ռոման ցանկանում է Ռոնալդուի տրանսֆերի մասին հայտարարել 7-րդ ամսի 7-րդ օրը

Ռոման ցանկանում է Ռոնալդուի տրանսֆերի մասին հայտարարել 7-րդ ամսի 7-րդ օրը

«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Անջելո Դի Լիվիոն հայտարարել է, որ հռոմեական ակումբը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ձեռբերման մասին ցանկանում է հայտարարել հուլիսի 7-ին․ գրում է armsport-ը։

«Մի քանի աղբյուրներից հաստատված տեղեկատվություն ունեմ, որ «Ռոման» իսկապես փորձում է ձեռք բերել Կրիշտիանու Ռոնալդուին։ Հռոմեացիները ցանկանում են հուլիսի 7-ին այդ մասին հայտարարել՝ 7-րդ ամսի 7-րդ օրը։

Այդ մասին են խոսում շատ ֆուտբոլիստներ, շատ վստահելի անձինք։ Բացի այդ, ես շփվել եմ նաև հեռուստատեսությունում աշխատող իմ մտերիմ ընկերոջ հետ։ Նա Ռոնալդուի գործարքի մասին իմացել է «Ռոմայում» շատ կարևոր անձից՝ մի քանի օր առաջ ընթրիքի շուրջ»,- Դի Լիվիոյի խոսքերն է փոխանցում Retesport-ը։