Բժիշկները երեք սուպերըմպելիք են նշել առողջության համար

Բժիշկները երեք սուպերըմպելիք են նշել առողջության համար

Բժիշկ Ելենա Մալիշևան և հաղորդավարներ՝ ակնաբույժ Միխայիլ Կոնովալովը, սրտաբան Գերման Գանդելմանը և իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում ասել են, թե որ երեք սուպերըմպելիքները կօգնեն բարելավել առողջությունը։

Կոնովալովն առողջության համար սուպերըմպելիքներից մեկը նշել է սև հաղարջի, սպանախի, գազարից և բանանից պատրաստված սմուզին։ Բժշկի խոսքով՝ այս ըմպելիքը լավացնում է ցանցաթաղանթի վիճակն ու պաշտպանում տարբեր հիվանդություններից։

Գանդելմանը խորհուրդ է տվել սննդակարգում սուրճ ավելացնել։ Նա բացատրել է, որ այն մարդիկ, ովքեր օրական երկու բաժակ սուրճ են խմում, շաքարախտի զարգացման ռիսկը 25 տոկոսով ավելի ցածր է, քան նրանք, ովքեր չեն խմում այդ ըմպելիքը:

Մալիշեւան նշել է, որ սուրճն իջեցնում է արյան ճնշումն ու պաշտպանում Ալցհեյմերի հիվանդությունից։

Բժիշկները հիբիսկուսի թեյը ներառել են որպես երրորդ գերըմպելիքը: Պրոդեուսը հայտարարել է, որ այս ըմպելիքն ամրացնում է իմունային համակարգը։