Թուրքիայի հրդեհները մարող ուղղաթիռը գտել են ջրամբարում․ ի՞նչ է կատարվել (տեսանյութ)

Թուրքիայի հրդեհները մարող ուղղաթիռը գտել են ջրամբարում․ ի՞նչ է կատարվել (տեսանյութ)

Թուրքիայում Իզմիր նահանգում հրդեհները մարող ուղղաթիռը վթարի է ենթարկվել և ընկել ջրամբարի մեջ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։

«Ուղղաթիռը վթարի է ենթարկվել և ընկել Թահթալիի ջրամբարը, որտեղից ջուր էր հանում Մենդերեսի շրջանում անտառային հրդեհը մարելու համար»,- ասել է պաշտոնյան։

Հաղորդվում է նաև, որ օդանավի անձնակազմի հետ կապն ընդհատվել է շաբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով 23։53-ին։ Արդյունքում փրկվել է անձնակազմի մեկ անդամ, որոնվում է ուղղաթիռում գտնվող ևս երեք մարդ։ Այս պահին դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։

Տեսանյութն՝ այստեղ