Պատերազմ բերել և բերում են այս իշխանությունները, ընդդիմությունը պատերազմ չի բերելու․ Վանեցյան

Հերթական կեղծ պնդումն է, թե մենք, հաջողելու դեպքում, պատերազմ ենք բերելու։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունն ուղղակի ահաբեկում է ժողովրդին։

«Եկեք տրամաբանենք՝ ո՞վ բերեց մեր երկիրը պատերազմի։ Պատերազմի բերել են իրենք և այն դեռևս չի ավարտվել։ Այս իշխանությունների օրոք մենք ՀՀ սուվերեն տարածքում ունենք թշնամու զինուժ, ունենք ամենօրյա սպառնալիքներ։ Իսկ ի՞նչ են անում այս իշխանությունները․ մեզ վախեցնում, ասում են՝ բանակ չունենք, եթե զիջումների չգնանք, պատերազմ կլինի։ Բայց դրա հետ մեկտեղ ասում են՝ եթե անգամ գնանք զիջումների, դա չի նշանակի, որ պատերազմ չի լինի»,- նշեց Արթուր Վանեցյանը։

Նրա դիտարկմամբ՝ այս ամենին զուգահեռ, բանակը չենք վերազինում, իսկ Ալիևը հայտարարում է, թե մենք բանակ չպետք է ունենանք, ավելին, մեր բնակչության թիվն էլ չպետք է ավելանա։