Գազաբալոնների տեղադրման կայանում պայթյուն է եղել, տուժածներ կան․ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գազաբալոնների տեղադրման կայանում պայթյուն է եղել, տուժածներ կան․ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

MediaHub-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում են դեպքի վայրից՝ Զովունիի գյուղապետարանի մոտ ավտոմեքենա է պայթել։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարմանն ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ 

Նախնական տվյալներով կա երկու տուժած։

Ավելի ուշ պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել համայնքապետարանի մոտակայքում գտնվող ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրման կայանում է, նախնական տվյալներով՝ գազի վառարանից։ 

Տուժել է 3 քաղաքացի՝ 2-ը թեթեւ մարմնական վնասվածքներով, 1-ը տեղափոխվել է հիվանդանոց։

Պայթյունի հետեւանքով փլուզվել է մոտ 40 քմ պատ, վնասվել՝ 4 ավտոմեքենա։