H1N1 վիրուս է հաստատվել 14 տարեկան երեխայի մոտ, նրա վիճակը բավարար է

Գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի (խոզի գրիպ) հարուցիչը հաստատվել է 14 տարեկան երեխայի մոտ, որը ստացիոնար բուժում է ստանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը:
Ըստ նրա, այս պահի դրությամբ երեխայի վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2–ին ՀՎԿԱԿ–ը հայտնել էր Հայաստանում խոզի գրիպի հարուցիչի շրջանառելու մասին։