Իրանն մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնությունը

Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Բաղային այս քայլը որակել է որպես «կարևոր քայլ Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման ճանապարհին»:
«Հույս ունենք, որ կողմերն իրենց տարաձայնությունները կլուծեն երկխոսության և դիվանագիտության ճանապարհով։ Եվ շուտով կստորագրեն խաղաղության համաձայնագիր, որը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- հավելել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը: