Ձնահյուսի տակ մնացած զինծառայողը Այնթափից էր, երաժիշտ էր. դեպքը նրա զորացրման օրն է տեղի ունեցել (լուսանկարներ)

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողը Այնթափից էր, երաժիշտ էր. դեպքը նրա զորացրման օրն է տեղի ունեցել (լուսանկարներ)

Ձնահյուսի տակ մնացած 20-ամյա զինծառայող Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթափ գյուղից էր, դժբախտ դեպքը նրա զորացրման օրն է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Այնթափի վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանը: 

Բենիամինը տան ավագն էր, ունի իրենից փոքր քույր եւ եղբայր: 

Ավելի վաղ, ՀՀ ՆԳՆ փերկարար ծառայությունից հայտնել էին, որ հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։