ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հարցը քննարկվե՞լ է

ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հարցը քննարկվե՞լ է

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի Ազգային ժողովի այսօրվա նիստին մասնակցել է նաև երկրի նախագահ Արայիկ Հարությունյանը: Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին, սակայն այդ հատվածը, չգիտես ինչու, ուղիղ չի հեռարձակվել ու չի լուսաբանվել:

Ու քանի որ այսօր սպասվում է Արայիկ Հարությունյանի ուղերձը, հարց է առաջանում՝ արդյոք նա ներկայացրել է ուղերձի մանրամասները պատգամավորներին կամ, որ ամենակարևորն է, արդյոք քննարկվել է այն, ինչ բոլորն են սպասում՝ Ռուբեն Վարդանյանի ազատման հարցը:

Այսօր ԱՀ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հարցը չի  քննարկվել։

Այս մասին MediaHub-ին փոխանցեց ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությնա պատգամավոր Արամ Հարությունյանը։ 

«Ընթացիկ հարցեր են քննարկվել։ Ռուբեն Վարդանյանը ևս ներկա էր»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն, երկրի ղեկավարը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, պարզաբանել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ծագած խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը:

Լիաննա Թորոսյան