Եթե մեր երկիրը ղեկավարում է տեսակով կոլաբորացիոնիստը, ուրեմն մենք արժանի ենք դաշնակից ու գործընկեր չունենալու

Եթե մեր երկիրը ղեկավարում է տեսակով կոլաբորացիոնիստը, ուրեմն մենք արժանի ենք դաշնակից ու գործընկեր չունենալու

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ 

«Միջազգային հանրությունը հերթով մեր աչքն է կոխում Նիկոլի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը։

ԵՄ -ն՝ ի դեմ Բորելի,ՌԴ ԱԳՆ-ն,ԱՄՆ դեսպանը հերթով մեզ ասում են,որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն ադրբեջանական։

Սա է փաստը։

Ու սա հստակ ակնարկ է հայ հանրությանը առ այն,որ պրոբլեմի անունը Նիկոլ Փաշինյան է։

Դավաճանել է Արցախը Նիկոլը նախ եւ առաջ։

Եվ եթե մենք պահանջելու բան ունենք, ապա նախ պետք է պահանջենք նրանից ու հեռացնենք նրան իշխանությունից։

Իսկ ՌԴ-ի,ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի շահերի համար դարդ մի արեք,նրանք իրենց հարցերը կլուծեն։

Դուք մեր դարդը լացեք, որ Նիկոլի պատճառով ողջ աշխարհն ամոթանք է տալիս մեզ,որ վարչապետ կոչվածը Արցախն ադրբեջանական է համարում։

Նման բան ուղիղ ասեց ԵՄ ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը,այսօր էլ՝ ՌԴ ԱԳՆ-ն։

Եթե մեր երկիրը ղեկավարում է տեսակով կոլաբորացիոնիստը, ուրեմն մենք արժանի ենք դաշնակից ու գործընկեր չունենալու։

Ակնհայտ փաստ է, քաղաքական «տրյապկի» հետ ոչ մեկ չի զինակցելու,նմանի վրա ՝կոշիկներ են մաքրում։

Գետինը մտնելու բան…