Հայաստանն առաջին անգամ մեդալ կունենա բռնցքամարտի կանանց մեծահասակների ԵԱ–ում

Հայաստանն առաջին անգամ մեդալ կունենա բռնցքամարտի կանանց մեծահասակների ԵԱ–ում

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը մեդալ կունենա բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթանում է Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունը։ Հայաստանի առաջին մեդալն արդեն ապահովել է 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը:

Քառորդ եզրափակիչում հայ մարզուհին մրցել է վրացի Տեկլե Լամինիձեի հետ ու հաղթել մեծ առավելությամբ: 3 ռաունդում էլ Սոնան տակտիկապես շատ գրագետ մենամարտ է անցկացրել։ Բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են Սոնա Հարությունյանին:

Նա կիսաեզրափակիչում է և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: