Մոսկվան կապի մեջ է Բաքվի հետ «Sputnik Ադրբեջանը» փակելու հարցով և կառուցողական պատասխան է ակնկալում․ Զախարովա

Մոսկվան կապի մեջ է Բաքվի հետ «Sputnik Ադրբեջանը» փակելու հարցով և կառուցողական պատասխան է ակնկալում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
«Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ գործընկերները զերծ կմնան մեր երկրների և ժողովուրդների միջև երկկողմ բազմակողմ կապերը վնասելուց»։