Դաղստանում մարդկանցով ավտոմեքենան հայտնվել է քարաթափման տակ, զոհ կա

Դաղստանի բարձրլեռնային Ունցուկուլ շրջանում ավտոմեքենան, որում եղել է երեք մարդ, քարաթափման տակ է հայտնվել, մեկ մարդ մահացել է, երեքշաբթի հայտնել է ՌԴ ԱԻՆ հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«112 համակարգին հաղորդագրություն է ստացվել, որ հանրապետական ավտոճանապարհի Բույնակսկ-Բոտլիխ հատվածում՝ Աշիլտա բնակավայրի մոտ... ՎԱԶ-2114 մակնիշի ավտոմեքենան, որում եղել է երեք մարդ (երեխաներ չկան), քարաթափման տակ է հայտնվել. նրանցից մեկը մահացել է, երկուսը հոսպիտալացվել են Ունցուկուլսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունից հայտնում են, որ ճանապարհը փակված չէ, և աշխատանքներ են տարվում դեպքի հետևանքների վերացման ուղղությամբ։