Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը, կալանքը երկարացնելու որոշումը կմնա ուժի մեջ

Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը, կալանքը երկարացնելու որոշումը կմնա ուժի մեջ

Ադրբեջանում քննվել է Բաքվի կողմից առևանգված և ապօրինի մեղադրանքներով ձերբակալված Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է 4 ամսով։

Դատարանի այս որոշման դեմ բողոք է ներկայացրել Ռուբեն Վարդանյանի պաշտպանը։

Բաքվի վերաքննիչ դատարանում կայացած նիստում ընթերցվել է դատարանի որոշումը։ Բողոքը չի բավարարվել, Վարդանյանի կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է ուժի մեջ։