Փաշինյանի «վեցնոցը»

Փաշինյանի «վեցնոցը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ «Հանրապետություն» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն է, ով Երևանի ավագանու վերջին ընտրություններում գլխավորում էր այս կուսակցության համամասնական ցուցակը:

«Անկախության մարտիկը»

Եթե չլինեին «Հանրապետություն» կուսակցության ձայները, Տիգրան Ավինյանի համար քաղաքապետի պաշտոնն անհասանելի կլիներ: Ահա այստեղ է, որ «Հանրապետություն» կուսակցությունը շտապեց օգնություն ցուցաբերել Փաշինյանին ու ՔՊ-ին՝ մտացածին մի փաստարկով:
««Հանրապետություն» կուսակցությունը քվեարկեց Երևանում իշխանություն ձևավորելու, իրավիճակը հանգուցալուծելու, Հայաստանի ինքնիշխանության և անկախության օգտին»,- իրենց իշխանատենչությունը հիմնավորում է Զեյնալյանը:

Մի կեղծեք

«Տպավորիչ» է հնչում գործող իշխանությանն ասոցացնել ինքնիշխանության հետ, երբ երկրի սուբյեկտության նշաձողը հավասարվել է հատակին, մեր իրականությունն ասոցացվում է բացառապես կորուստների հետ՝ մարդկային, տարածքային:
Եթե ներքաղաքական օրակարգի բերումով ուզում եք Երևանի ավագանիում կոալիցիա կազմել ու պաշտոններ բաժանել, դա նորմալ երևույթ է, քաղաքական գործընթացի գործիք:
Միայն ձեր քաղաքական օրակարգը հասարակության ականջներին մի վաճառեք բարձրագոչ լոզունգներով, «անկախության մարտիկի» միստիկական կերպարով:
Հանգիստ ծառայեք ձեր Նիկոլին՝ առանց կեղծելու ու բարձրագոչ ճառերի:

Վահրամ Վագրատյան