Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է՝ որ երկրների հետ է անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ վարում

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է՝ որ երկրների հետ է անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ վարում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևն անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ֆրանսիայի հետ։ Այս մասին նա ասել է իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում, գրում է gazeta.ru-ն։

Ըստ Կուլեբայի` Կիևն ակնկալում է, որ եթե որևէ երկիր դրսից հարձակվի Ուկրաինայի վրա, ապա այն երկրները, որոնք ապահովում են նրա անվտանգության երաշխիքները, 24 ժամվա ընթացքում երկրին կտրամադրեն անհրաժեշտ զենքերը, ինչպես նաև կընդունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը պահանջում է վերջ դնել ագրեսիային և կիրառել պատժամիջոցներ։

Նա վստահեցրել է, որ Վաշինգտոնը, Լոնդոնը, Բեռլինը, Փարիզը և Անկարան դրական են արձագանքել Կիևի գաղափարին։

«Սա դեռ քննարկվում է, բայց ես գոհ եմ նրանց սկզբնական արձագանքից: Սա միակ հարցն է, որ մենք քննարկում ենք նրանց հետ։ Մնացած ամեն ինչ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մաս է կազմում»,- ասել է Կուլեբան: