«Վիշապի տունը» ժապավենի երկրորդ եթերաշրջանը կցուցադրվի 2024 թվականին

HBO-ի եւ HBO Max-ի ղեկավար Քեյսի Բլոյսը հայտարարել է, որ «Գահերի խաղի» հայտնի պրիքվելի երկրորդ սեզոնը՝ «Վիշապի տունը» թողարկվելու է ոչ շուտ, քան 2024 թվականը։ Նրա խոսքերը փոխանցում է Vulture-ը։
«Ֆիլմին մի սպասեք 2023 թվականին։ Կարծում եմ՝ մոտավորապես 2024թ.-ին։ Մենք նոր ենք սկսել պլան կազմել։ Ինչպես նախորդ անգամ, այստեղ էլ շատ անհայտներ կան»,- նշել է Բլոյսը։
HBO-ի հեռարձակումը դանդաղում է «Վիշապների» պրեմիերայի եւ առաջին սեզոնի ամսաթիվը հրապարակելու հարցում: Բլոյսի խոսքով՝ սերիալի արտադրության գրեթե սկզբից (երկու տարի առաջ) նա գիտեր, որ շոուն թողարկվելու է 2022 թվականի օգոստոսին, սակայն HBO-ն պրեմիերայի մասին հայտարարել է միայն այս տարվա մարտին։ Ընկերությունը չէր ցանկանում ռիսկի դիմել եւ ստիպված լիներ տեղափոխել պրեմիերան՝ արտադրության հնարավոր ուշացումների պատճառով:
«Վիշապի տունը» թողարկվել է 2022 թվականի օգոստոսի 21-ին։ Երկու օր անց ժապավենը HBO-ի ռեկորդ է սահմանել դիտումների քանակով։ «Վիշապի տան» վերջին դրվագը HBO-ի ամենաշատ դիտված եզրափակիչն էր «Գահերի խաղից» ի վեր՝ ավելի քան 9 միլիոն հեռուստադիտողով: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ թողարկումից մի քանի օր առաջ վերջին սերիան հրապարակել էին համացանցում:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am STYLE