Կարճվել է լրագրող Դավիթ Սարգսյանի և ԵՊՀ դասախոս Ցոլակ Ակոպյանի նկատմամբ քրգործը

 Կարճվել է լրագրող Դավիթ Սարգսյանի և ԵՊՀ դասախոս Ցոլակ Ակոպյանի նկատմամբ քրգործը

Հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է լրագրող Դավիթ Սարգսյանի ևՎ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով արդեն նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի նկատմամբ քրգործը։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող-հաղորդավար Դավիթ Սարգսյանը։

«Յոթ ամիս անց նախաքննության մարմինն ի վերջո վճռեց, որ ես ու Ցոլակը խուլիգան չենք, և հանցակազմի բացակայության հիմքով կարճեց մեր հանդեպ հարուցված ծիծաղելի քրեական գործը»,-գրել է նա։