Ուկրաինան և ԱՄՆ-ն անցկացրել են ընդերքի համաձայնագրի նոր տարբերակի շուրջ խորհրդակցությունների փուլ

Ուկրաինան և ԱՄՆ-ն անցկացրել են ընդերքի մասին համաձայնագրի նոր տարբերակի շուրջ խորհրդակցությունների առաջին փուլը, Լիտվայի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Մարտի 28-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն դիվանագիտական ուղիներով ստացել է հանքային ռեսուրսների մասին համաձայնագրի նոր տեքստը։
«Մենք արդեն սկսել ենք խորհրդակցություններ ամերիկյան կողմի հետ համաձայնագրի տեքստի շուրջ: Այդ խորհրդակցությունների մեկ փուլն արդեն տեղի է ունեցել... Մենք կաշխատենք մեր ամերիկացի գործընկերների հետ ստորագրման համար փոխընդունելի տեքստի հասնելու համար»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։