Վարդան Ղուկասյանը Հայաստանու՞մ է

Այո, Վարդան Ղուկասյանը, աննկատ ՀՀ իշխանությունների համար, այժմ գտնվում է Հայաստանում։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է ինքը` Ղուկասյանը։ Նշենք, որ վերջինս հայաստանյան բնությանը նման լանդշաֆտի ֆոնին է և պնդում է, որ ՀՀ֊ում է։
Հիշեցնենք, որ ձեռք բերված փաստերի հիման վրա Վ․Ղուկասյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 489-րդ հոդվածի 2-րդ մասով, 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ինչպես նաև՝ 2 դրվագ առերևույթ հանցագործությունը կատարելու պահին գործող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար։
Հիշեցնենք նաև, որ ըստ ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացված տեղեկատվության՝ Ոստիկանությունը միջոց է ձեռնարկել Ինտերպոլի միջոցով Վ․Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում իրականացնելու նպատակով։