Կառավարական համարանիշներով ջիպը երթևեկել է հանդիպակաց, անցել կարմիր լույսի տակով. Shamshyan

SHAMSHYAN.com-ը ներկայացրել է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է մարտի 13-ին ՀՀ կառավարության հաշվեկշռում հաշվառված «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան Չարենցի փողոցում չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց, անցնում կարմիր լույսի տակով ու հետիոտնային անցման վրա հրաշքով են փրկվում 2 հետիոտներ, որոնցից մեկը՝ մանկասայլակով երեխա տեղափոխելիս է լինում:
Մինչդեռ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը հայտարարում է, թե մեր թուրը կտրում է՝ ով ուզում է լինի օրինախախտ վարորդը, կհայտնաբերենք, անհրաժեշտության դեպքում էլ «կփռենք ասֆալտին»: Արդյո՞ք այս պարագայում պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդը՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, կհայտնաբերի օրինախախտ վարորդին, թե կառաջնորդվեն՝ «դե կառավարական ավտո ա, մեր թուրը չի կտրում»: