2 քաղաքացիների որոնողական աշխատանքները Սևանա լճում վերսկսվել են․ աշխատում է 9 ջրային տեխնիկա

Մայիսի 10-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Ժամը 07։50-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են․ աշխատանքներին ներգրավված է թվով 9 ջրային տեխնկա