ՔՊ-ն ԱԽ քարտուղարի հետ փակ հանդիպում է ունեցել, Գրիգոր Մինասյանը փորձում է դեմ գնալ Փաշինյանին․ Մամուլը՝ սուրճով

ՔՊ-ն ԱԽ քարտուղարի հետ փակ հանդիպում է ունեցել, Գրիգոր Մինասյանը փորձում է դեմ գնալ Փաշինյանին․ Մամուլը՝ սուրճով

«Իրավունք» թերթը գրում է. «Հակաեկեղեցական հայտարարություններ անող, հոգեւորականների հասցեին ապատեղեկատվություն ու ատելություն տարածող Անդրանիկ (Թոնի) Դովլաթյանը, ում դեմ հաղորդում է ներկայացրել 418 քաղաքացի, 23 փաստաբան եւ ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդհ ոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով. Պատժվում է նաեւ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով),իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան՝ մարտի 8-ից սկսած Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում շուրջօրյա հավաքներ անցկացնելու վերաբերյալ։

Ուշագրավ է այն, որ ըստ իրազեկման, Թոնի Դովլաթյանը, որը ներկայանում է իբրեւ Հայ Ա-ռաքելական Սուրբ եկեղեցու ձեռնադրված դպիր, այս անգամ մտադիր է 200 հոգով 20 օր շուրջօրյա հանրահավաք անցկացնել, մինչդեռ նախորդ անգամ՝ փետրվարի 24-ին, իրազեկել էր նույն վայրում հանրահավաք անցկացնել 100 հոգով, եւ եկել էին 10-ը:  

Փաստացի սա արդեն երկրորդ անգամ է, որ Երեւանի քաղաքապետարանը եւ անձամբ քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը իրենց բարձր հովանու ներքո թույլ են տալիս, որպեսզի տեղի ունենա հակաեկեղեցական հանրահավաք, ընդ որում՝ Երեւանի ընդդիմադիր ավագանիների լուռ համաձայնությամբ»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կարծես փորձում է դեմ գնալ Նիկոլ Փաշինյանին՝ չի ուզում հրաժարվել Արցախից։ Այդ մասին վկայում են Մինասյանի կատարած գնումները։ Արդարադատության նախարարությունը ձեռք է բերել «Undiscovered Armenia» գիրքը («Չբացահայտված Հայաստան»), 2 օրինակով, որն ունի 12 գլուխ՝ Հայաստանի 11 մարզերի եւ Արցախի մասին։ Գրքում պատկերված է Արցախի ու Հայաստանի բնաշխարհը։

Գիրքը հրատարակող «Զանգակ» գրատունն իր կայքում գրել է, որ այն «հրաշալի նվերի տարբերակ է արտերկրում ապրող այն մարդկանց համար, ովքեր ֆոտոգրքերի եւ բնության սիրահար են»։

Ենթադրվում է, որ Մինասյանը գրքերը ձեռք է բերել ինչ-որ մեկին նվիրելու համար, մնում է հասկանալ՝ պոկել-հանե՞լ է Արցախին նվիրված 12-րդ գլուխը, թե՞ գիրքն ամբողջական է նվիրել՝ «չվախենալով, որ Ադրբեջանը կհարձակվի մեզ վրա»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին կանչել են ԱԺ՝ փակ հանդիպման:

Նկատենք, որ իշխանական թեւն արդեն անթաքույց եվրոպամետ արտաքին քաղաքական ուղղությունն է բռնել, ավելին՝ իշխանությունները ԱԺ նախագահի մակարդակով հայտարարում են, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ. մնում է ԵՄ-ն ընդունի մեզ:

Ահա այսօր ՔՊ-ական պատգամավորները Արմեն Գրիգորյանի հետ սրա վերաբերյալ հարցեր են քննարկելու:

Գաղտնիք չէ, որ Արմեն Գրիգորյանը այս իշխանության ամենաարեւմտամետ գործիչներից է, որը մշտապես կտրուկ է արտահայտվել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականներն առաջիկայում պատրաստվում են ԱԺ կանչել նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին»: