Մենք տեսանք՝ ինչպես կարող են 4 ոստիկան խոշտանգեն մարդուն ու վերջում ինքը հայտնվի բանտում․ Քոչարյան

Քանի տարի է տեսնում ենք՝ ինչեր են կատարվում, իրավական ինչպիսի բեսպրեդելներ են կատարվում, բայց ամեն անգամ իրենք ապացուցում են, որ պատրաստ են և ընդունակ են ավելիին։ Այս առումով մենակ ես չեմ, նաև գիտենք՝ այսօր ինչքան ուրիշ մարդիկ կան, որ էլի շինծու, հիմար մեղադրանքներով գտնվում են բանտերում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը ազատ արձակվելուց հետո:

Հիշեցնենք, սեպտեմբերի 22-ից Երևանում անհնազանդության ակցիաներ էին, որի ընթացքում կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարներին, որոնց թվում էր նաև Լևոն Քոչարյանը, ում մեղադրանք էր առաջադրվել 4 կարմիրբերետավորի ծեծելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում