Զինտեխնիկայի կուտակում կա․ մոտ 10 տանկ մոտեցել է գյուղին

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը գրում է․
Ընկերներ, իմ աղբյուրներով ևս հաստատվել է երեկ որոշ հատվածներում այդ թվում Փառուխի ուղղությամբ, եղել է զինտեխնիկայի այդ թվում մոտ 10 տանկի կուտակում։ Իմ տվյալներով կուտակումներն սկսվել են երեկ երեկոյան և հետ են գնացել տանկերը այսօր առավոտյան ժամը 8:30-ի շրջակայքում։ Այլ էական միջադեպեր ըստ իմ ունեցած տվյալների չեն արձանագրվել։ Իրավիճակը և ուժերի տեղակայումը մնացել է նույնը։