ՔՊ-ն ջնջել է Արցախի Հանրապետություն բառակապակցությունն ու գրել Ղարաբաղի հայություն. Սաղաթելյան

Ընդդիմությունը հրավիրել է արտահերթ նիստ, մեր օրակարգով, որի նպատակն է պատասխանել Ադրբեջանի խորհրդարանի ընդունված հայտարարությանը, որում աղավաղվում է ղարաբաղյան հակամարտության ողջ էությունն ու բովանդակությունը: Մենք նախաձեռնել ենք, որպեսզի ՀՀ ԱԺ-ն դատապարտի այդ հայտարարությունը և տա գնահատական: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ հայտարարության տեքստը տրամադրել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, որը դրանից ջնջել է Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, ավելացրել «Ղարաբաղի հայություն», ջնջել են նաև ինքնորոշման իրավունքի մասն  ու Հայաստանի հանձնառության հատվածը: Այսինքն, ասաց Իշխան Սաղաթելյանը, հայտարարության բուն տեքստը ամբողջությամբ աղավաղել են.

«Ստացվում է, որ Ֆրանսիայի Սենատը հանդես է գալիս հայտարարությամբ, Արցախի ԱԺ-ն հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ Հայաստանի ԱԺ-ն հրաժարվում է նման հայտարարությամբ հանդես գալուց»,- ասաց Սաղաթելյանն ու ավելացրեց, որ հայտարարության մեջ  քաղաքական որևէ գնահատական չկա: Այն բացառապես վերաբերում է Արցախին և Հայաստանին:

Ընդդիմադիր պատգամավորը նաև ասաց, որ ակնհայտ է, որ ՔՊ-ն այս հայտարարությանը չի քվեարկելու:

Մանրամասները՝ տեսանյութում: