Պրիգոժինին վերադարձվել է Շոյգուից ստացած ատրճանակը (լուսանկար)

Պրիգոժինին վերադարձվել է Շոյգուից ստացած ատրճանակը (լուսանկար)

Եվգենի Պրիգոժինին վերադարձվել է «Գլոկ» մրցանակի ատրճանակը, որը նա ստացել է Սերգեյ Շոյգուից, հայտնում են տելեգրամյան ալիքները։

Նաև Wagner խմբավորման ղեկավարին տրվել է  ավստրիական հրացան Steyr Mannlicher, կիսաավտոմատ «Արկա» հրացան և ևս մի քանի հրացաններ և ատրճանակներ, որոնք նրանից առգրավվել էին հունիսի 24-ին՝ խուզարկությունների ժամանակ։

Ըստ տեղեկությունների՝ հուլիսի 4-ին Պրիգոժինն անձամբ այցելել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն՝ Սանկտ Պետերբուրգ և Լենինգրադ։ Նա ժամանել է անվտանգության ապահովմամբ։