Ադրբեջանը Լաչինի միջանցքում արգելում է նույնիսկ Կարմիր խաչի տեղաշարժը․ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը Լաչինի միջանցքում արգելում է նույնիսկ Կարմիր խաչի տեղաշարժը․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․

«Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից ի վեր՝ Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, շարունակաբար արգելում է նույնիսկ ԿԽՄԿ-ի տեղաշարժը, ինչպես նաև՝ մարդկանց տարհանումն առողջապահական նկատառումներով: 

«Անհրաժեշտ են ավելի շատ գործողություններ և միջազգային ջանքեր՝ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով»։