ՔՊ-ն՝ պարտության, Արցախի հայաթափման խորհրդանիշն է

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել․ ՊՆ
Փաշինյանի «խաղաղության դարաշրջանը» շարունակվում է՝ գրեթե ամեն օր հայ զինվորներ են զոհվում ու վիրավորվում Արցախում և հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում: Բերձորը հայաթափվում է՝ ՔՊ-ականների անգործության և ՀՀ քաղաքացիների անտարբերության ֆոնին: ՔՊ-ին հեռացնելու փոխարեն ՀՀ քաղաքացիները մեկնում են Սև ծով, Եգիպտոս և այլ հանգստավայրեր, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է Սյունիքն ու Երևանը գրավելուն:
ՔՊ-ի համար թիվ մեկ խնդիրն՝իշխանության պահպանումն է՝ Արցախի հայաթափումն ու ապագայում Զանգեզուրի կամ այլ միջանցքների տրամադրումը նրանց չի հետաքրքրում:
Փաշինյանն ադրբեջանական կողմին հրավիրում է ՀՀ-ի տարածքով մեկնել Նախիջևան՝ պատրաստ լինելով ապահովել ադրբեջանական բիզնեսի և քաղաքացիների անվտանգությունը: Սա խայտառակ կապիտուլյացիայի շարունակությունն է՝ ՔՊ-ի օրոք ավելանում է միայն Եռաբլուրի տարածքը, արտագաղթի թվերն ու իշխանավորների բարեկեցությունը:
ՀՀ պետականամետ, ադեկվատ քաղաքական ուժերը պետք է համախմբվեն՝ մի կողմ դնելով կուսակցական պատկանելիությունը՝հայրենիքի փրկությունը դարձնելով գերնպատակ:
Հայկական կողմի պարտություններն ու զիջումները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Երևանում իշխանության է ՔՊ-ն: ՔՊ-ն՝ պարտության, Արցախի հայաթափման խորհրդանիշն է:
Վահրամ Բագրատյան