Ադրբեջանը փորձում է շոշափել ռուսական և հայկական կողմի զգոնությունը, խաղաղության օրակարգը մեզ որևէ օգուտ չի բերելու․Վահրամ Բալայան

Ադրբեջանը փորձում է շոշափել ռուսական և հայկական կողմի զգոնությունը, խաղաղության օրակարգը մեզ որևէ օգուտ չի բերելու․Վահրամ Բալայան

Ադրբեջանը Ուկրաինայի դեպքերից փորձում է օգտվել և շոշափել հայկական և ռուսական կողմի զգոնությունը։ Այս մասին Mediahub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների նախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով թշանամու ակտիվացմանը, ԱՀ-ի, ՀՀ-ի սահամանների ուղղությամբ։

«Փորձում են ռուսներին հասկացնել, որ Արցախում թելադրողը իրենք են, ուզում են հասկանալ նաև՝ ՌԴ-ն  ինչպես կարձագանքի, որպեսզի  հետագայում իրենց նոր մոտեցումները ձևավորեն, իրենց  հաշվարկներով կարծում են՝ կրակին չեն հասնի»,-ասաց նա։

Վահրամ Բալայանի դիտարկմամբ՝ թշնամին փորձում է  նաև բնակչության մոտ խուճապ առաջացնել։

«Մարդիկ իրենց հողին կառչած են, ձգտում են ինչքան կարող են դիմակայել։ Բայց մարդիկ միս ու արյունից են, նրանց համար պետք է ստեղծել անվտանգության մթնոլորտ, եթե ավտոմատով կամ գնդացրով խփում են տան ուղղությամբ, որտեղ երեխա էլ կա, դժվար է դիմակայլել»,-ընդգծեց պատգամավորը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ չնայած հակառակորդի գործողություններին`  ՀՀ իշխանությունները շարունակում են խոսել խաղաղության օրակագից, Վահրամ Բալայանն ասաց․

«Հարևանների հետ խաղաղություն, համերաշխություն պիտի լինի, բայց սա այն դեպքը չէ, իրենք քեզ պարտադրում են իրենց օրակարգը, շարունակում են սադրանքները, դա սխալ ճանապարհ է, հայկական կողմին որևէ օգուտ չի բերի»,-եզրափեց ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։

Անի Գևորգյան