Եզդիական համայնքից ինձ դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ Բաքոյան
Արդյո՞ք նշված է, թե ովքեր են Հայաստանում ազգային փոքրամասնությունները, արդյոք կա սահմանում թե, որ ազգերի ներկայացուցիչներն են հանդիսանում ազգային փոքրամասնություններ։ Ես առաջարկում եմ ավելացնել այս ցանկին այն ազգերին, որոնք պետություն չունեն։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Հարցը դեռ 2-3 տարի առաջ կարևոր քննարկման առարկա էր դարձել։ Օրենքի նախագիծ կա, որը e-draft-ում էր, սակայն որոշ հարցերի պատճառով հետաձգվում է ընդունումը։ Հայաստանում կան 11 ազգային փոքրամասնություններ, որոնցից 2-ը չունեն պետություն՝ եզդիներն ու ասորիները։ Ազգային փոքրամասնություններ են համարվում՝ եզդիները, ռուսները, ասորիները, քրդերը, լեհերը, ուկրաինացիները, գերմանացիները, վրացիները, հույները, հրեաները, բելառուսները։ Եզդիական բնակչությունից, ռուս-ուկրաինական կոնֆլիկտից սկսած, ինձ դիմում են քաղաքացիություն ստանալու համար։ Դիմում են այն մարդիկ, ովքեր ծնվել են ՀՀ-ում և բազմաթիվ գործոններով կապված են ՀՀ-ի հետ»,-պատասխանեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում