Ես ավելի շատ մեր ՊՆ-ին եմ հավատում, քան Ձեզ․ արցախցի պատգամավորը՝ Արցախում լարված վիճակի մասին

Ես ավելի շատ մեր ՊՆ-ին եմ հավատում, քան Ձեզ։ ՊՆ-ն մինչև գալը՝ հայտարարեց, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Արցախի ԱԺ «Քաղաքացիական միացյալ դաշինք»-ի պատգամավոր Արամ Հարությունյանը՝ պատասխանելով MediaHub.am-ի այն հարցին, թե Արցախում լարված իրավիճակի ֆոնին պատգամավորները լրիվ այլ քննարկում են անցկացնում։

Նշենք, որ կա տեղեկություն, ըստ որի՝ Ասկերանի շրջանի Խրամոթ համայնքում վիճակը լարված է և նույնիսկ բնակիչներն են դիրքեր բարձրանում։

«Գազի մասով մենք ներքին ինֆորմացիա ունեինք, թե ինչ է կատարվում, հիմա էլ այդ տեղեկությունը լրատվականներն ունեն, աշխատանքներ են իրականացվում և ամեն ինչ վերականգնվում է, ուրի՞շ»,-ասաց պատգամավորը և նշեց, որ ամեն մեկն իր անելիքն ունի և գազի անվտանգության մասով համապատասխան մարմիններ կան։

Պատգամավորը հույս հայտնեց, որ մինչև շաբաթվա վերջ գազատարի նորոգման հարցը կկարգավորվի։ Հարությունյանն անպատասխան թողեց այն հարցը, թե Արցախում նաև էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիր կա։

Մանրամասները՝ տեսանյութում