Պառավաքար-Վերին Ծաղկավան ճանապարհին մեքենա է այրվել․ մանրամասներ

Պառավաքար-Վերին Ծաղկավան ճանապարհին մեքենա է այրվել․ մանրամասներ

Մարտի 16-ին, ժամը 06:00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Վերին Ծաղկավան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հրշեջ-փրկարարական խմբից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վերին Ծաղկավան գյուղում այրվում է «Меrcedes» մակնիշի ավտոմեքենան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։25-ին, մարվել՝ 06։46-ին: Այրվել է ավտвմեքենան։