Պարեկային ծառայությունը տուգանել է Սարիկ Մինասյանի մեքենան վարած վարորդին

Պարեկային ծառայությունը տուգանել է Սարիկ Մինասյանի մեքենան վարած վարորդին

ԶԼՄ հաղորդումների հիման վրա պարեկային ծառայությունը տուգանել է Սարիկ Մինասյանի մեքենան վարած վարորդին` մեքենայում մինչեւ 7 տարեկան երեխա առանց երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի օգտագործման համար։ Այս մասին հայտնում է Գյումրու ՔՊ նախընտրական շտաբի խոսնակ Վոլոդյա Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը ընտրությունների էր եկել իր որդու հետ և ընտրելուց հետո տղային գրկած նստել էր մեքենայի դիմացը։ 

Նշենք, որ ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը ևս անդրադարձել էր դեպքին: