Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Յանեք Փոլետի հետ

Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Յանեք Փոլետի հետ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեք Փոլետի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։ Այս մասին  հաղորդում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության եւ իբրեւ դիտորդ վերջինիս անդամակցող ՀՅ Դաշնակցության միջեւ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։

Իշխան Սաղաթելյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային եւ հումանիտար իրավիճակը, ադրբեջանի շարունակական ագրեսիան եւ միջազգային գործընկերներից ակնկալել առավել հասցեական ու գործնական արձագանք։

Առաջիկա երկու օրերին Իշխան Սաղաթելյանի աշխատանքային այցը շարունակվելու է Եվրոպական Խորհրդարանում։