Մայր Աթոռը պետք է դադարի այս քաղաքականությունը, որը ստիպում է հավատացյալներին երես թեքել եկեղեցուց
Արդեն մի քանի օր է, ինչ-որ բուռն զարգացումներ ենք տեսնում հոգևոր դասում, կարելի է ասել։ Օրերս Մայր Աթոռը կեղծ լուրեր տարածել, թե իբր ՀՀ իշխանությունները պատրաստվում են տարածքներ հանձնել Տավուշի մարզից, ինչը բացահայտ կեղծ լուր էր։ Ակնհայտորեն, իրենց խոսույթով Մայր Աթոռը խախտել էր Աստծո պատվիրաններից առնվազն մեկը և ստել էր։ Այս մասին ԱԺ-ում ասաց Վահագն Ալեքսանյանը։
«Երբ որ արձագանքել էի դրան և նշել, որ ֆեյք նյուզ է տարածում Մայր Աթոռը, ինքը հարիր չի, ու ես ինձ որպես հավատացյալ շատ վատ եմ զգում դրանից ու մենք բոլորս, որպես հավատացյալ, պետք է այնպես անենք, որ Մայր Աթոռը դադարի այս քաղաքականությունը, որը ստիպում է հավատացյալների երես թեքել Հայ առաքելական եկեղեցուց իրենց շնորհիվ»,- ասաց Ալեքսանյանը։
Նա նաև նշեց, որ ընդդիմադիր գործընկերներից մեկը գալիս, ԱԺ-ում ասում է, որ «իբր Հայաստանի իշխանությունները ՀՀ տանում են ուկրաինացման սցենարով,Հայաստանը Ուկրաինա են սարքում»։
«Ու ես ամեն անգամ ուզում եմ հարց տալ այդ կնտեսքստով, կարո՞ղ ա մեր ընդդիմադիր գործընկերը ինչ-որ ինֆորմացիա ունի Հայաստան-Ռուսաստան ռազմական կոնֆլիկտի մասին»,- ասաց Ալեքսանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում