Ուկրաինական կողմը հրաժարվել է պահել լռության ռեժիմը․ ահազանգում են Դոնեցկից

Մարիուպոլից և Վոլնովախից բնակիչների տարհանումը վտանգված է: Այդ մասին «Россия 24»-ի եթերում հայտարարել է Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։
«Ուկրաինական կողմը հրաժարվել է երաշխավորել լռության ռեժիմի պահպանումը»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ երկու քաղաքներում առավոտվանից մարդասիրական միջանցքներ են բացվել խաղաղ բնակչության համար։ Նա ընդգծել է, որ կրակը դադարեցված է միայն միջանցքի հատվածում։
Ռուսական աղբյուրները նշում են, որ ուկրաինական կողմը Մարիուպոլից բնակչությանը տարհանելու մասին հայտարարել է այն ժամանակ, ՌԴ-ի հետ այդ մասին ձեռք բերված պայմանավորվածությունից մեկ օր անցել էր։
Դոնեցկի ղեկավար Պուշիլինը հայտարարել է, որ Մարիուպոլը հումանիտար աղետին շատ մոտ է։
Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Կոնաշենկովն էլ հայտարարել է, որ նախօրեին ուկրաինական կողմի խնդրանքով Մարիուպոլից և Վոլնովախից բացված մարդասիրական միջանցքով ոչ մեկը չի կարողացել դուրս գալ։