Ի հեճուկս ՔՊ-ի՝ ՌԴ-ն շարունակում է ՀՀ-ին ընկալել, որպես ռազմավարական դաշնակից

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
Չնայած ՔՊ-ականների գեոպոլիտիկ խաղերին ՌԴ-ն շարունակում է Հայաստանն ընկալել, որպես ռազմավարական դաշնակից և ռուսական ռազմական ներկայության շնորհիվ է, որ այսօր Սյունիքն ու Արցախը հայկական են, իսկ հայ-թուրքական սահմանին չեն կրակում:
ՔՊ-ական ուսուցիչ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա՝պետք է ունենալ վառ երևակայություն, որպեսզի պատկերացնել, ինչ կարող են քննարկել բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն և ՔՊ-ական Սուրեն Պապիկյանը, սակայն արդեն ուրախալի է, որ անգամ ՔՊ-ի պես «քաղաքական ուժը» գիտակցում է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման կարևորությունը:
Հայոց բանակն անհնար է արդիականացնել, վերազինել առանց ՌԴ-ի ռազմա-տեխնիկական աջակցության: ՔՊ-ականների քայլերի արդյունքում 44-օրյա պատերազմն ունեցավ աղետալի արդյունքներ հայոց բանակի և Արցախի ՊԲ-ի համար: ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու պարագայում միայն հնարավոր կլինի ՀՀ-ՌԴ ռազմական կապերն իրոք բարձրացնել որակական նոր մակարդակի: Մինչ այդ, ՔՊ-ականները շարունակելու են աշխատանքի իմիտացիա ցույց տալ բոլոր ոլորտներում՝ռազմական, տնտեսական, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմն այդ ընթացքում շարունակելու է պատրաստվել լայնածավալ պատերազմի:
Վահրամ Բագրատյան