Գնել Սանոսյանն ընդունել է ԵԱՏՄ նախարար Արզիբեկ Կոժոշևին. ի՞նչ են քննարկել

 Գնել Սանոսյանն ընդունել է ԵԱՏՄ նախարար Արզիբեկ Կոժոշևին. ի՞նչ են քննարկել

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԵԱՏՄ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով խորհրդի անդամ, նախարար Արզիբեկ Կոժոշևին։

Նախարարը ողջունել է Կոժոշևին և կարևորել ստեղծված հնարավորությունը՝ կուտակված մի շարք հարցեր քննարկելու համար։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներին վերաբերող հարցեր։

Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում տրանսպորտի քաղաքականության զարգացման, 2024-2026 թթ. տրանսպորտային քաղաքականության «Ճանապարհային քարտեզ»-ին գազի ու էներգետիկայի ընդհանուր շուկային վերաբերող մի շարք հարցեր։

Քննարկվել է նաև 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության հետ կապված հարցեր։