Մեսսին մարզիչ է խորհուրդ տվել «Բարսելոնայի» համար

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին կարող է գլխավորել «Բարսելոնան»։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, գլխավոր մարզչի պաշտոնում թեկնածությունն իսպանական ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել անձամբ Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։
Նշվում է, որ Սկալոնիի գալը կօգնի արգենտինացի ֆուտբոլիստներին «Բարսելոնա» ներգրավել: Բացի այդ, գործարքը ֆինանսական առումով շահավետ կլիներ ակումբի համար։
Ավելի վաղ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Նրա կարծիքով՝ կատալոնացիներին ուղղության փոփոխություն է անհրաժեշտ։