Ինչո՞ւ է Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ գումարում

Արցախի խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարելու՝ Ադրբեջանի ոտնձգությունների դեմ հայտարարություն ընդունելու նպատակով։ Ըստ MediaHub.am-ի հավաստի տեղեկությունների՝ արտահերթ նիստի ընթացքում պատգամավորները հայտարարություն են ընդունելու, որով կոչով դիմելու են ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի վերջինս դատապարտի Ադրբեջանի գործողությունները և անդրադառնա Արցախում գազատարի վնասմանն ու Ադրբեջանի կողմից՝ դրա վերականգնմանը խոչընդոտելուն։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Արցախը գազազրկված է, քանի որ վնասվել են գազատարները։ Նկատենք, որ հակառակորդը նույնքան ժամանակ է, ինչ սադրանքի է գնում, գնդակոծում է Խրամորթը, հայկական կողմը զոհ ու վիրավոր ունի։ Նարե Գևորգյան